Պռոշյանում 76-ամյա տղամարդուն հայտնաբերել են ծառից կախված. Նա կույր էր
Օրվա իրադարձություններNEWS.am-ը գրում է .
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի այգում երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ծիրանի ծառից կախված է հայտնաբերվել 76-ամյա Ն. Դ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը:
Նա նշեց, որ տղամարդը կուրացել էր, առողջական խնդիրներ ուներ, եւ շատ էր նեղվում իր այդ վիճակից, այդ ամենն էլ նրան դրդել է ինքնասպանության: 76-ամյա Ն. Դ.-ն երկու որդի ունի, թոռներ, կին, որդիները արտագնա աշխատանքի մեջ են, սոցիալական պայմանները նորմալ են:
«Կնոջ հետ խոսեցինք, ասաց՝ նստած էինք, խոսում էինք, հաց կերավ, կոֆե խմեց, ես մտա բաղնիք լվացք անելու, դուրս եկա, որ բախչեն ջրեմ, տեսնեմ՝ ծառից կախված է: Ինքը հուսահատված ու հիասթափված էր իր կյանքից, վիրահատեցին էլ, սկսեց մի քիչ տեսնել, բայց շատ էր նեղվում իր վիճակից»,-ասաց գյուղապետը: