Կոբզոնը, Դեպարդյեն և Լեպսը նույն ցանկում. Ուկրաինան ստեղծել է ռուս մտավորականների «սեւ ցուցակ»
ՀասարակությունՈւկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է ՌԴ այն մշակութային գործիչների սև ցուցակը, ովքեր կարող են վտանգ հանդիսանալ Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Նրանց մուտքն այսուհետ Ուկրաինա կարգելվի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին», ցանկում ընդգրկված է 14 անուն` Օլեգ Գազմանով, Իոսիֆ Կոբզոն, Միխայիլ Բոյարսկի, Գրիգորի Լեպս, Սերգեյ Բեզրուկով, Ժերար Դեպարդիե եւ այլն:
Մշակույթի նախարարությունն արդեն տրամադրել է ցանկը երկրի ազգային անվտանգության մարմիններին: