Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել են խոշոր եղջերավոր անասուններ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:
Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրեց, որ մրսածության հետևանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ):