Մոսկվայում առաջին անգամ կցուցադրվի անվաչմուշկների վրա բալետ
ՀասարակությունՄոսկվայում օգոստոսի 13-ին մեկնարկող «Վարենյա» փառատոնի ժամանակ աշխարհում կցուցադրվի Ջանի Ռոդարի «Չիպոլինո» հայտնի հեքիաթի հիման վրա անվչամուշկներով բալետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, բալետի բեմադրիչն է հայտնի գեղասահորդ Պյոտր Չերնիշովը: Ներկայացման տեւողությունը 50 րոպե է: Մինչեւ օգոստոսի 23-ը շարունակվող փառատոնի շրջանակում օրական երկու անգամ արտասովոր ներկայացումը կցուցադրվի Մոսկվայի «Հեղափոխության» հրապարակում: