Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կունենա Մոսկվայում
ՄշակույթՄոսկվայում`«Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի» «Կանաչ» թատրոնում օգոստոսի 9-ին կանցկացվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը բաղկացած է երեք մասից` դասական ջազ, խորհրդային ժա մանակաշրջանի ջազային երաժշտություն և ժամանակակից ստեղծագործություններ:
«Ցուցահանդեսային կենտրոնի» «Կանաչ» թատրոնի բեմում հանդես կգա նվագախմբի առաջին կազմը, ինչպես նաև դաշնակահար Վահագն Հայրապետյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը և երգչուհի Անահիտ Շահբազյանը:
Միջոցառման մուտքն ազատ է:
ՀՀ մշակույթի նախարարության և Մոսկվայի «Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի» աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ևս մեկ քայլ է հայ-ռուսական մշակութային համագործակցության և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդման ուղղությամբ: