Լատվիայի բնակիչը դիմել է բջջայինով դագաղի գաղափարն արտոնագրելու համար
ՀասարակությունԼատվիայում Սիգուլդայի բնակիչ Ռայտիս Զվերբուլիսը դիմել է բջջայինով դագաղի գաղափարն արտոնագրելու համար դրա մասին է վկայում Patenti un preču zīmes-ի տեղեկությունը։
Անհրաժեշտ լիցքավորումը բջջայինը կստանա արեւային մարտկոցներից։ Հոդվածում ասվում է, որ դագաղը զինված է լրացուցիչ սարքով․ «Առաջարկվում է զանգեր ստանալու համար այն զինել բջջային հեռախոսով, որում ներդրված է ձայնային հաղորդագրությունները վերարտադրող բարձրախոս»։
Արտոնագրի դիմումի համաձայն, այս գյուտը կազմված է դագաղից, բազմագիծ, խոնավակայուն հաղորդալարից, ընդունող ալեհավաքից, հեռախոսի սնուցող բլոկից, արեւեային մարտկոցից, բջջային հեռախոսից եւ այլ իրերից, ներառյալ գերեզմանի տարածքը, հայտնում է DELFI-ին։