Արմենչիկը՝ տարեդարձի, սիրելիին ուղարկած 101 վարդերի եւ նոր երգի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Այսօր Արմենչիկի ծննդյան տարեդարձն է` լրանում է երգչի 35 տարեկանը: Արմենչիկի համար օրն անակնկալներով է սկսվել. բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ եւ, իհարկե, ընտանիքի կողմից արված անակնկալներն օրվան տոնական շունչ են հաղորդել: Հոբելյարը հարգելի պատճառով տոնական երեկոն կվայելի մի քանի օր անց՝ օգոստոսի 13-ին: Այս մասին BRAVO.am-ին ասել է Արմենչիկը՝ հավելելով.“ Քանի որ երաժիշտ ընկերներս այս օրերին զբաղված են, որոշել եմ հետաձգել: Ցանկանում եմ, որ այդ օրը ներկա լինեն հարազատ ու մտերիմ մարդիկ, ովքեր թանկ են ինձ համար”:
Համերգային շրջագայություններ, մրցանակաբաշխություն, փակ միջոցառումներ` վերջին շրջնում երգիչն, իսկապես, բազմազբաղ է: Այդ ամենին զուգահեռ Արմենչիկը հերթական անակնկալն է պատրաստել իր երկրպագուների համար: “Իրական սեր”՝այսպես է կոչվում նրա նոր երգը, որի պրեմիերան կկայնա շուտով: Խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել են Արմենչիկն ու Բինան, իսկ գործիքավորումը՝ “Artur & Bina”փրոդաքշնինն է: Տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Ճուղուրյանն է, իսկ նկարահանումները կիրականացվեն Լոս Անջելեսում:
Շարունակությունը` այստեղ:
