Որբացած կենգուրուն ընկերացել է խաղալիք արջի հետ
Lifestylenews.am-ը գրում է.
Համացանցում արագորեն տարածվում է խաղալիք արջ գրկած մոխրագույն կենգուրուի լուսանկարը: Դուդլբագ անունով կենգուրուին լուսանկարել է կենդանիների պաշտպանության WIRES կազմակերպության անդամ Ջիլիան Էբոթը:
Որբացած կենգուրուին գտել են շուրջ մեկ տարի առաջ, եւ կինը սկսել է հոգ տանել նրա մասին: Դուդլբագը 15 ամսական է: Նրան աստիճանաբար նախապատրաստում են վայրի բնություն վերադառնալուն:
Ըստ Gismeteo-ի, կենգուրուն խաղալիք արջի հետ իսկական ընկերոջ պես է վարում: