Առաջիկա օրերին կառավարություն կուղարկվեն ՀԷՑ-ում աուդիտին առնչվող միջազգային ընկերությունների առաջարկությունների փաթեթը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհ րդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկ ա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ: