«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 2 մլն 750 հազար դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 10-ին կատարվել է 2 մլն 750 հազար դոլարի առքուվաճառք՝ 479.25 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 479.50 դրամ, իսկ պահանջարկը` 478.50 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 8 մլրդ դրամի գործարք: Փոխարժեքի առաջարկը կազմել է 9.01 տոկոս, միջին տոկոսադրույքը` 9.2075 տոկոս:
Օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.50 դրամ, օգոստոսի 4-ին՝ 479.90 դրամ, օգոստոսի 5-ին` 478.45 դրամ: Oգոստոսի 6-ին առքուվաճառքը կատարվել է 478.42 դրամ միջին փոխարժեքով: