Իստրայի ջրամբարում հայտնաբերվել է ավիաաղտեից զոհված Հայաստանի քաղաքացու դին
ՀասարակությունՄերձմոսկովյան Իստրայի ջրամբարում հայտնաբերվել է օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղտեի իններորդ զոհի՝ Հայաստանի 28-ամյա քաղաքացի Պարույր Նորիկի Մանուկյանի դին: Այդ մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Հայտնաբերվել եւ ջրից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու մարմինը: Երիտասարդը բախման պա հին գտնվում էր օդանավերից մեկում»,- ասել է Մարկինը «Ինտերֆաքս» գործակալությանը:
Cessna հիդրոպլանային ինքնաթիռը եւ Robinson ուղղաթիռը բախումից հետո խորտակվել են օգոստոսի 8-ի երեկոյան Մոսկվայի մարզի Իստրայի ջրամբարի երկնքում, ափից 500 մետր հեռավորության վրա:
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաստատել է, որ Հայաստանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, են զոհվել Իստրայի ջրամբարի շրջանում ուղղաթիռի հետ հիդրոինքնաթիռի բախման հետեւանքով: «Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ապա ներկա պահին նրանց վերաբերյալ հայտնի է, որ զոհվել են Պարույր Նորիկի Մանուկյանը՝ ծնված 1987 թվականին, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1982 թվականին, Օֆելյա Ազատի Գլչյանը՝ ծնված 2005 թվականին, ինչպես նաեւ Էրիկ Ազատի Գլչյանը՝ ծնված 2007 թվականին»,- հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությունում սույն փաստով հարուցվել եւ հետաքննվում Է քրեական գործ՝ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասով (օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշության պատճառով հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան):