Դադարեցվել է Նոր Նորքի ջրամատակարարումը
ՀասարակությունԵրևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում ջրագծի վրա առաջացած վթարի հետևանքով, օգոստոսի 11-ին` առավոտյան ժամը 07.00-ին, ջրազրկվել են Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ և 2-րդ զանգվածները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, նախատեսվում է ջրամատակարարումը վ երականգնել ժամը 18.00-ին: