Ծնկի շրջանի մուգ գույնից ազատվելու բնական միջոցներ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ծնկի շրջանի մուգ գույնը իսկական գլխացավանք է կանանց համար։ Շատ կանայք խուսափում են կարճ զգեստներ կամ կիսաշրջազգեստներ հագնել հենց այս պատճառով։ Առաջարկում ենք բնական միջոցներ մուգ հատվածներից ազատվելու համար.
1. Քրքումի փոշին միախառնեք կաթի և մեղրի հետ։ Ստացված զանգվածով թրջեք կտորը և դրեք պրոբլեմատիկ հատվածին։ Հետո լվացեք ջրով։
2. Զեյթունի ձեթին ավելացրեք շաքարավազ, թրջեք կտորը ու դրեք պրոբլեմատիկ հատվածին։ Հետո լվացեք օճառով։
3. Կիտրոնը հիանալի միջոց է մուգ մասերից ազատվելու համար։ Քամեք կիտրոնի հյութը և թրջեք կտորը։ Դրեք մուգ հատվածին։ Նույն մեթոդով կարող եք ազատվել նաև թևատակերի մուգ հատվածից։