Հայկական երգչախումբը Ֆլորենցիայի մրցույթ-փառատոնից վերադարձել է հաղթանակներով
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սպեղանի» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սարինե Ավթանդիլյան, 2015թ. հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում նվաճել է առաջին մրցանակները: Երգչախումբն արժանացել է նաև Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործութ յան լավագույն կատարման» և «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում: