Դոլարն էժանացել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 11-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 478.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 527.53 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 7.52 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.64 դրամով և կազմել 745.56 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 11-ին կազմել է 16 հազար 878.86 դրամ, արծաթի գինը՝ 228.95 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 940.18 դրամ: