«Ժողովուրդ». Ակտիվ ծառահատումներ՝ բնապահպանության նախարարության թողտվությամբ
Տնտեսություն«Արդեն մի քանի օր է` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ակտիվ ծառահատումներ են ընթանում: Նշված տարածքի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Սևան ազգային պարկ» ՊՌԱԿ-ին պատկանող անտառից օրական փայտով բեռնված մի քանի ավտոմեքենա է դուրս գալիս:
«Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվեց, որ ծառահատումները պաշտոնապես թույլատրված են, սակայն այդպես էլ հստակ չպարզվեց, թե ինչ հիմքով և հատկապես կոնկրետ ո՞ր տարածքում և ո՞ւր են տարվում հատված հաստաբուն ծառերը: ՀՀ բնապահպանության նախարարությունից և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդեցին, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն: Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված: Ինչ հրամցնում են, հավատում է ու իր փափուկ աթոռին նստած՝ գլխիկոր համաձայնում: Իսկ թե իրականում ինչպես է ոչնչանում տարիներ շարունակ փայփայված անտառածածկ տարածքը, կարծես թե նրան չի էլ հետաքրքրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։