Այս ըմպելիքը կփրկի ամռան տապից և էներգիա կհաղորդի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ձմերուկի հյութը կփրկի ամռան տապից և էներգիա կհաղորդի։ Ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.
2 կգ ձմերուկ
1 հատ կիտրոն
1 հատ նարինջ
2 գդալ մեղր
Կտրատել ձմերուկը, բլենդերով հարել։ Քամել կիտրոնի և նարնջի հյութը, ավելացնել մեղրը։ Երբ մեղրն ամբողջությամբ կլուծվի, ավելացնել ձմերուկի հյութը։