Բլոգեր Պերեզ Հիլթոնը հրաժարվել է լուրեր հրապարակել Քարդաշյանների ընտանիքի մասին
LifestyleԲլոգեր Պերեզ Հիլթոնը բոլորին կոչ է արել մասնակցել է «Մեկ շաբաթ առանց Քարդաշյանների» (#NoKardashiansForAWeek) ֆլեշմոբին։

Օգոստոսի 17-21 Հիլթոնի բլոգում ոչ մի նորություն չի հրապարակվի այս աստղային ընտանիքի, այդ թվում՝ քույրերի նախկին եւ ներկա ընկերների, ամուսինների եւ երեխաների մասին։
Դրա փոխարեն նա ներկայացնելու է «աշխարհի տարբեր ծայրերում ապրող կանանց հետաքրքիր պատմություններ»։

Քիմ Քարդաշյանի պատասխանը չի ուշացել. աստղն այլեւս չի հետեւում բլոգերի սոցիալական կայքերին։