Աշխարհի 10 ամենաթանկ օղիները (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
10. «Alize» - 2000$
Այս օղին պատրաստվել է 2007 թվականին՝ Սուրբ Վալենտինի տոնակատարության առիթով: Խմիչքը ցուցադրվել է որպես լավագույն նվեր, որը կարելի է անել սիրելի անձնավորությանը: Շքեղ շիշը լցված է «Rose Alize» կոկտեյլով, որը կազմված է կոնյակից, ֆրանսիական օղուց, լիչիից, ելակից, վարդից, մարակույայից: Շիշը զարդարված է Սվարովսկի բյուրեղներով:

9. «Կայսերական հավաքածու» - 2400$
Օղու այս շիշն աչքի է ընկնում չափազանց գրավիչ դիզայնով. ոսկեզօծ արծիվը նստած է Ֆաբերժե ձվի վրա, որի մեջ գտնվում է խմիչքով գրաֆինը: Ընդ որում՝ Ֆաբերժեն ձեռագործ է:

8. «Մայրաքաղաքային» - 3000$
Այս օղին պատրաստված է Հիմալայան լեռների բովանցքերի մաքրագույն ջրից և ռուսական ձմեռային ցորենի հատիկներից: Շշերը ձեռագործ են, իսկ փաթեթում ներառված է սառույցը կոտրելու համար նախատեսված ոսկեզօծ դանակ:
Շարունակությունը` այստեղ: