Տղամարդու հավատարմությունը կախված է նրա քաշից
Lifestylenews.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականներին հետեւյալ հարցն է հետաքրքրել. հատկապես ո՞ր գործոնն է ազդում կնոջը հավատարիմ լինելու հարցում: Եվ գտել են պատասխանը. մեծ քաշը:
Մասնագետների հետազոտությանը 24-45 տարեկան ավելի քան 5 հազար մարդ է մասնակցել: Հարցման արդյունքում պարզվել է, որ սլացիկ կազմվածքով տղամարդկանց 80%-ը դավաճանել է կնոջը, մինչդեռ դա արել է գիրուկների 16%-ը:
Ըստ Mignews-ի, հնարավոր է՝ այդ է պատճառը, որ ներկայում կանանց ավելի շատ գրավում են հենց ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ: Այսպես թե այնպես, կանանց ավելի քան 60%-ը որպես կյանքի ուղեկից ընտրում է «գարեջրային փորով» տղամարդկանց: