Ռեփեր Տիմատին խոստովանել է, որ տարիներ առաջ ողնաշարի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
LifestyleՌեփեր Տիմատին անկեղծ գրառում է կատարել Instagram-ում, որում խոստովանել է, որ 3 տարի առաջ ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է segodnya.ua-ն։
«Կյանքը հետաքրքիր է։ Դեռևս 3 տարի առաջ ես պառկած էի հիվանդանոցում ողնաշարի կոտրվածքով, և բժիշկն ասաց, որ սպորտով ցանկացած զբաղմունք առաջիկա տարիներին բացառվում է։ Հենց այդ պահին, երբ ես 2 շաբաթ անցկացրի հորիզոնական դիրքով, անկողնում, իմ նախկին ընկերուհին հավաքեց իր իրերը և գնաց ավելի լավ պայմաններ որոնելու։ Աստված հենց այնպես չի տալիս ոչինչ։ Հենց այդ ժամանակ, երբ ես հատկապես թույլ էի, ինձ հաջողվեց տեսնել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր իսկապես անտարբեր չեն իմ հանդեպ, և գրանցել այն «մտերիմներին», ովքեր նույնիսկ չզանգահարեցին»,- գրել է ռեփերը։
Նրա խոսքով՝ ճակատագրի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ինքն իր համար կարծես անհաղթահարելի նպատակ է դրել՝ ինչ գնով էլ լինի՝ վերականգնվել։ Չորս շաբաթվա ընթացքում։
«Հակառակ բժիշկների բոլոր արգելքների՝ ես ինքնուրույն դուրս գրվեցի և անցա գործողությունների. սկսեցի լողալ, գտա վերականգնողական ծրագրերի և ոչ ավանդական բժշկության մասնագետների։ Եվ արդեն 4 շաբաթ անց տեսահոլովակ էի նկարահանում»,- պատմել է Թիմատին։