Բժիշկը հրաժարվել է Փերիս Հիլթոնին բոտոքսի ներարկում անել
LifestyleՓերիս Հիլթոնը նշել է, որ իր մաշկն այնքան անթերի է, որ բժիշկ-մաշկաբանը հրաժարվել է իրեն բոտոքսի ներարկում անել, հայտնում է 7days.ru-ն: 34-ամյա Փերիսի հարցին՝ կարո՞ղ է իրեն բոտոքսի ներարկում անել, բժիշկն ասել է. «Ոչ և ոչ: Քո մաշկն իդեալական է, և ես հրաժարվում եմ: Ավելին՝ վստահ չեմ, որ հեռու ապագայում էլ կհամաձայնվեմ»:
Փերիսի խոսքով՝ իր մաշկի գեղեցկության համար ինքը մորն է պարտական: Քեթի Հիլթոնը մանկուց դուստրերին ներշնչել է, որ չի կարելի արևայրուք ընդունել, և անհրաժեշտ է միշտ գլխարկ դնել արևի տակ լինելու ընթացքում: