Ռամզան Կադիրովը Instagram-ում շնորհավորել է Տիմատիի ծննդյան տարեդարձը
LifestyleՕգոստոսի 15-ին իր ծննդյան 32-րդ տարեդարձն է տոնում ռուսաստանցի ռեփ կատարող Տիմուր Յունուսով, ով առավել հայտնի է Տիմատի անունով: Տիմատիին ծննդյան օրվա առթիվ Instagram-ի իր էջում շնորհավորանք է հղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Այսօր իր ծննդյան տարեդարձը նշում է իմ լավ ընկեր և ԵՂԲԱՅՐ Տիմուր Յունուսովը: Մեր օրերում շատ դժվար է մեծ բեմ բարձրանալ և մնալ այնտեղ: Հաճելի է, որ Տիմատին տարեցտարի դառնում է միլիոնավոր արտասահմանցի երկրպագուների սիրելին: Տիմատին իրական հայրենասեր է: Մենք ամեն օր հետևում ենք նրա հոգևոր, հայրենասիրական, քաղաքացիական և սպորտային աճին: Սիրելի ընկեր, քեզ մաղթում եմ ամուր առողջություն, որի պակասը չես զգում, հաջողություններ, երջանկություն և բարեկեցություն: Միշտ քեզ սպասում ենք»,- սոցցանցում գրառել է Կադիրովը: