Իվետա Մուկուչյանը չի ամուսնացել
LifestyleBravo.am-ը գրում է.
Այս օրերին Հայաստանում գտնվող երգչուհի Իվետա Մուկուչյանն առավոտյան փորձել է ուրախացնել երկրպագուներին` սոցցանցային իր էջում գրելով.«Այսօր իմ հարսանիքն է ... Ես չգիտեմ` ինչպես այս ամենը հասունացավ... շատ հանկարծակի էր։ Երբեմն սերը կարիք չունի սպասելու կամ սպասեցնելու։ Շատ կցանկանայի, որ ընկերներս ու ընտանիքս այս պահին կողքիս լինեին։ Հուսով եմ` չեք բարկանա ինձ վրա... Ամեն դեպքում, այսպիսին է սերը։)»:
Մինչ շատերը շնորհավորում էին երգչուհուն ամուսնության կապակցությամբ ու երջանիկ կյանք մաղթում, BRAVO.am-ը խոսեց նրա PR մենեջեր Աղավնի Մանուկյանի հետ` պարզելու իրողությունը.«Իվետան չի ամուսնացել: Եթե էջին հետեւողներն ուշադիր լինեն, կտեսնեն, որ նա հրապարակման վերջում գրել է` #alittlehumorneverkillednobody: Սա նախագիծ է, որի փակագծերը դեռ չենք կարող բացել»:
Շարունակությունը` այստեղ:
