Նորվեգիայի բանտը շքեղ հանգստավայր է հիշեցնում (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաստո կղզին գտնվում է Նորվեգիայում՝ Օսլոյից ոչ շատ մեծ հեռավորության վրա: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաշքեղ բանտը: Դեպի բանտ միակ ճանապարհը ջրի միջով է անցնում: Այն ավելի շատ նման է դիտարժան տեսարաններով հանգստավայրի: Այստեղ կան մի քանի լողափեր, թենիսի կորտեր և սաունաներ: Բանտում ոչ մի տեսախցիկ, ոչ մի ճաղ գոյություն չունի: Կալանավորները, որոնք 115-ն են, իրենց պատիժը կրում են փոքրիկ փայտե տնակներում: Դրանք ունեն բնակարանային բոլոր հարմարությունները: Այստեղ չկան նաև փշոտ մետաղալարեր, զինված պահակախմբեր և հատուկ վարժեցված շներ:
Շարունակությունը` այստեղ: