«Դաժան եւ հաճելի». Գրիգոր Կյոկչյանը պատմել է Ղրիմում իր եւ Մերիի անցկացրած օրերի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
«Մանկական Նոր ալիք 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Քոչարյանը Ղրիմից վերադարձել է ոչ միայն վառ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ, այլեւ որպես երրորդ մրցանակակիր: 12-ամյա երգչուհու երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի պայքարը շատ թեժ է եղել:
«Դաժան մրցակցություն էր: Ընդհանուր առմամբ, գոհ եմ Մերիի ելույթներից: Առաջին օրը մի փոքր հուզված էր. առաջին անգամ էր մարզադաշտում 20 հազար հանդիսատեսի առջեւ երգում, ինչը հեշտ բան չէ: Երկրորդ օրը հաղթահարեց հուզմունքն ու հիանալի ելույթ ունեցավ: Կարծում եմ` շատ լավ արդյունք ունենք»,-ասել է Գրիգորը` տեղեկացնելով, որ մրցանակը ռուսական պատվիրակության հետ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին մասնակցության հնարավորությունն է:
Շարունակությունը` այստեղ:
