Նելլին «բողոքել» է ամուսնուց
LifestyleBravo.am-ը գրում է.
Նելլին եւ Րաֆֆին Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում տվել են 2011 թվականի օգոստոսի 16-ին: Զույգի հարսանիքը BRAVO.am-ըլուսաբանել է: Երգչուհին եւ ֆուտբոլիստը երեկ ամուսնության 4-ամյակն առանձնահատուկ չեն նշանավորել, բայց միմյանց կրկին սեր խոստովանելու առիթը բաց չեն թողել:):
Ամուսիներն ուրախությամբ են հիշում են իրենց հարսանեկան օրն ու նախապատրաստական ընթացքը.“Քանի որ Րաֆֆիի ընտանիքը Մոսկվայում է բնակվում, մենք հիմնականում երկուսով էինք զբաղվում կազմակերպչական հարցերով: Հիշում ենք, որ այդ օրը սեղանի շուրջ հոգնած նստած էինք, բայց այն ընդամենը համատեղ կյանքի առաջին օրն էր: Ամուսնությունը մեզ իսկապես երջանկացրել է եւ Անահիտով մեր ընտանիքն ավելի լիարժեք է դարձել”:
Խոսելով նվերների մասին` Նելլին անկեղծորեն խոստովանել է, որ կցանկանար ամուսնուց անակնկալներ ստանալ.“Ես շատ սիրում եմ անսպասելի նվերներ ստանալ, ինչը Րաֆֆին չի անում, որովհետեւ սիրում է հարցնել` ինչ եմ ուզում, կամ էլ թողնում է, որ իմ ճաշակով գնեմ, ինչն ինձ հաճախ նյարդայնացնում է: Իսկ ես ռոմանտիկ եմ, ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ հետաքրքիր անակնկալներ:): Երբ զգում եմ, որ նա ինչ-որ բան հավանում է կամ հաստատ իրեն դուր կգա, հարմար պահի նվիրում եմ”:
Շարունակությունը` այստեղ:
