ՀԷՑ-ում երկու օրից կմեկնարկի աուդիտը
ՏնտեսությունԵրկու օրից կմեկնարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախատեսվող աուդիտը, որն էլ կտա էլեկտրաէնրգիայի սակագնի բարձրացման հիմնավորվածության պատասխանը:
Այս մասին «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպմաը նշեց ՀՀ վար չապետ Հովիկ Աբրահմյանը:
«Երկուսից երեք ամսվա ընթացքում աուդիտը կավարտվի և, կախված դրա արդյունքներից, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Կառավարությունը փորձելու է նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի էլեկտրանէներգիայի սակագնի բարձրացումը բեռ չլինի քաղաքացիների վրա, եթե, իհարկե, աուդիտի և Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողվում անցկացվող խորհրդատվությունը ցույց տա սակագնի բարձրցման հիմնավորվածությունը»,- նշեց Հովիկ Աբրահմայնը` հիշեցնելով, որ արդեն իսկ ընտրվել է այն ընկերությունը, որը ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է իրականեցնելու:
Վարչապետը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամ թանկացումը մինչ աուդիտի ավարտը կառավարությունը վերցրել է իր վրա, որը պետք է փոխհատուցի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքից ստացված միջոցներից: