Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Ի՞նչ Smartphone-ներ ու Gadjet-ներ են նախընտրում հայտնիները (լուսանկարներ)

Այսօր արդեն «խելախոսները» (smartphone) և գադջեթները (gadjet) մեր զգեստապահարանի անբաժան ու նորաձև մասն են կազմում: Դրանք դարձել են ոճի դրսևորման հիմնական ձևերից մեկը ոչ միայն հասարակ մարդկանց և տեխնիկայի ոլորտի ներկայացուցիչների, այլ նաև շատ ու շատ աստղերի և հայտնի մարդկանց համար: Smartphone-ներն այսօրվա մարդկանցից շատերի համար սեփական դիրքը, ֆինանսական կարգավիճակն ու ժամանակակից լինելու աստիճանը շեշտելու ձևերից են:

Իսկ ո՞վ է վճարում այն հեռախոսների և gadjet-ների համար, որոնք օգտագործում են հայտնիները: Մի՞թե աստղերն իրենք են գնում իրենց տեխնիկական սարքերը: Իսկ գուցե՞ ֆիրմաները վճարում են նրանց իրենց արտադրանքն օգտագործելու համար: Դժվար է հստակ ասել, սակայն փաստ է, որ սոցիալական մամուլի միջոցով, հատկապես facebook-ում և twitter-ում աստղերի կողմից արված selfie-ներն ու դրանց համար օգտագործված անձնական սարքերը շատ արագ տարածում են ստանում և շատերն ուզում են ունենալ հենց այն հեռախոսներն ու gadjet-ները, որոնք օգտագործում են իրենց երկրպագած աստղերը: Օրինակ, «Օսկար-2014» մրցանակաբաշխության ժամանակ Galaxy Smartphone-ով արված հայտնի selfie-ն Samsung-ի հիանալի գովազդ դարձավ:

Image Blog

Փորձենք պարզել, թե ինչպե՞ս և ի՞նչ smart-սարքեր են օգտագործում հայտնիները:

Մամուլում տարածում է ստացել Samsung ընկերության «Սպիտակ ձեռնոց» օպերացիան: Վերջինիս ընթացքում հայտնիներից մեկի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ Samsung-ի կոկիկ արտաքինով և ընկերական վերաբերմունքով ներկայացուցիչը մինչև ախորժելի խորտիկները ճաշակելը ցույցադրում է ընկերության արտադրանքներից ու հյուրերին անվճար բաժանում ցուցադրվածի անհատական օրինակները տանը նայելու և ինքնուրույն կարծիք կազմելու համար: Եթե հյուրերից մեկը հավանում է արտադրանքը, նրան ևս խնդրում են կազմակերպել նմանատիպ գովազդային երեկույթ, որի ընթացքում նոր հյուրերին ու կազմակերպողին ևս կբաժանվեն հեռախոսներ:

Նմանատիպ ակցիաներից մեկի ժամանակ ամերիկացի հայտնի կինոպրոդյուսեր և սոցիալական ցանցերի ձեռնարկատեր Դանա Բրյունետիին անվճար առաջարկվել է Galaxy S3: Նա քաղաքավարությամբ ընդունել է նվերը, սակայն ասել, որ կվերադառնա իր iPhone-ին ճաշկերույթի ավարտից հետո: Այնուամենայնիվ, նա համաձայնվել է օգտագործել Galaxy S3-ը մեկ ամիս իր iPhone-ի հետ միասին: Մեկ ամիս անց, սակայն, նա փոխեց իր iPad-ը Galaxy Tab-ով ու կազմակերպեց Samsung-երեկույթ, որի ընթացքում այլ հայտնիներ ևս անցան Samsung-ի օգտագործմանը: Հետաքրքիր է Բրյունետիի անկեղծ խոստովանությունը, որ մարդիկ` հատկապես հայտնիները սիրում են անվճար իրեր: «Մենք վերջինն ենք, ովքեր կարիք ունեն անվճար ինչ-որ բաների, սակայն դա խելացի է: Հակառակ դեպքում մենք ուղղակի չէինք գնի դրանք»:

Ամերիկացի ռեփեր, ձայնագրման պրոդյուսեր և ձեռնարկատեր Ջեյ Զին ևս դարձել է Samsung-ի օգտատեր ու նույնիսկ ավարտին է մոտենում նրա «Magna Carta Holy Grail» ալբոմը հատուկ Samsung սարքերի կրողների համար, ներառյալ ամերիկացի գրող, հեռուստահաղորդավար և businesswoman Մարթա Ստյուվարթին: Պապարացցիներն առիթ են ունեցել ֆիքսելու նաև, թե ինչպես է մեկ այլ հայտնի ամերիկյան երգչուհի, դերասանուհի ու երգահանԲեյոնսեն հեռախոսով խաղ խաղում Samsung-ի իր ընկերների հետ:

Image Blog

«The Saturdays» անգլաիռլանդական աղջիկների խումբը, ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի և հեռուստահաղորդավարուհի Նիկոլ Սչելզինգերը նույնպես հայտնվել են սոցիալական մամուլի էջերում Samsung Galaxy S3-ով: Բրիտանացի արկածախնդիր, գրող և հեռուստավարող Բիար Գրիլսը օգտագործում է Samsung Galaxy S4: Աշխարհահռչակ գրող, վիպասան Ջ.Կ. Ռոուլինգը ևս Samsung Galaxy Note 3 օգտատերերի շարքում է:

Աշխարհահռչակ աստղերի թվում քիչ չեն նաև IPhone նախընտրողները: Այս թիմում են selfie-ի հայտնի սիրահար երգչուհի, դերասանուհի և ոճաբան Ռիհաննան, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և ոճաբան Քայնի Ուեսթը, ամերիկյան դերասանուհի, մոդել և երգչուհի Լինդսի Լոհանը, ոճային երգչուհի Մայլի Սայրուսը, դերասան և կինոպրոդյուսեր Սամուել Ջաքսոնը, կանադական երգիչ, երգահան և, իհարկե, ամենահայտնի առանց վերնազգեստ selfie-ի սիրահար Ջասթին Բիբերը:

Հայտնիներից ոմանք ոչ միայն օգտագործում, գովազդում, այլ նաև մասնակցում են ժամանակակից ապրանքնատեսակների ստեղծմանը: Բրիտանացի սուպերմոդել Ջորդան Դանը նախընտրելով HTC ապրանքանիշը` ոչ միայն գովազդում ներկայացրել է HTC One M9 INK ապրանքատեսակը, այլև մասնակցել է վերջինիս ստեղծմանը: Նրա գովազդած smartphone-ի ետին պանելն ամբողջությամբ կրկնում է մոդելի տատուն:

Image Blog

Դերասան Էշտոն Կատչերն արդեն մի քանի տարի է նախընտրում է Lenovo ապրանքնանիշը: Անցյալ տարի նա նույնիսկ որոշեց զբաղեցնել ինժեների տեղը և իրոք դարձավ Lenovo ընկերության աշխատակից: Նա ակտիվորեն մասնակցում է պլանշետների արտաքին տեսքի մշակման աշխատանքներին:

Կան նաև LG ապրանքանիշի սիրահարներ, որոնցից է հայտնի ամերիկյան դերասան, կինոարտադրող Էդվարդ Նորթոնը: Նա օգտագործում է էլեգանտ և խիստ ոճային LG Prada 3.0 հեռախոսը:

Իսկ ո՞ր հայտնիներն են նախընտրում Blackberry-ն: Ամերիկյան երգչուհի, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և դերասանուհի Ալիսա Քեյսը, ով Blackberry ապրանքանիշի մոլի երկրպագու է, իր երկրպագուներին խնդրել է կիսվել Blackberry հեռախոսներով արված selfie-ներով` դրանք իր համերգային շրջագայության երաժշտական հոլովակներում ներառելու համար:

Ամերիկյան դերասանուհիներ Քրիստինա Րիչչիին, Ռեյչել Բիլսոնին և Խլոե Մորեցիին նկատել են Blackberry Z10-ով տարված: Ամերիկյան եռգչուհի, երգահան և դերասանուհի Լեդի Գագայի վերջին ընտրությունը ևս կանգ է առել Blackberry ապրանքնանիշի վրա: Իհարկե, չենք կարող հատուկ չնշել ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային, ով Blackberry ապրանքանիշի անդավաճան երկրպագու է:

Image Blog

Անկախ հայտնիների` իրենց smartphone-ներով և gadjet-ներով տարվածության պատճառներից, պետք է ընդունել, որ նրանք անտարակույս ազդել են smart սարքերի կայացմանը մեր դարաշրջանում` որպես ոճի և նորաձևության ազդեցիկ աքսեսուարներ: Ավելին, ներկայումս գերակա «selfie» միտումը smartphone-ները դարձրել է նորաձևության հետևորդների համար ոճի արտահայտման գրավական ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ Nout.am

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել