Մայլի Սայրուսը ցանկանում է հաջորդ ալբոմն անվճար տարածել
LifestyleԵրգչուհի Մայլի Սայրուսը չի ցանկանում, որ իր երկրպագուները գումար ծախսեն։
Սայրուսը ներկայումս աշխատում է իր 5-րդ ալբոմի վրա։ Երգչուհին Marie Claire-ին ասել է, որ ցանկանում է նոր ալբոմը տարածել անվճար։
«Ես երաժշտություն եմ ստեղծում, քանի որ սիրում եմ այն։ Այնուհետ ես այն տալիս եմ հանրությանը, քանի որ կան մարդիկ, ովքեր ևս սիրում են երաժշտություն»,-ասել է Սայրուսը, ով կլինի ամսագրի սեպտեմբերի համարի շապիկին։