«Ու՞մից եմ պակաս, որ երեխա չունենամ». Սոնա Շահգելդյանն իր հղիության մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Այս տարվա փետրվարին ամուսնացած երգչուհի Սոնա Շահգելդյանի հղիության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. այս մասին այսօր NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեց Սոնան` հավելելով, որ երբ նման բան լինի, ինքը սիրով բոլորին կտեղեկացնի:
«Թող անակնկալ լինի, հետագայում բոլորն էլ կիմանան: Ես ինքս շատ ուրախ կլինեմ այդ կապակցությամբ: Կարծում եմ` բոլոր լավ մարդիկ էլ կուրախանան ինձ համար»,-նշեց երգչուհին` հավելելով, որ որախ է, երբ հետաքրքրվում են իր անձով:
«Շատ լավ է, որ բոլորին հետաքրքրում է իմ կյանքը: Ինձ ուրախացնում է այդ փաստը, ես չեմ թաքցնում, սակայն ամեն ինչ Աստծո կամքին եմ թողել: Բնականաբար, եթե ամուսնացել եմ, անպայման երեխա կունենամ, ու՞մից եմ պակաս, որ չունենամ: Ես բալիկներին շատ սիրում եմ, եւ մայրանալը աշխարհի ամենագեղեցիկ բանն եմ համարում եւ չեմ պատրաստվում թաքցնել դա որեւէ մեկից:
Երգչուհին անդրադարձավ նաեւ իր ամուսնությանն ու նշեց, որ օրինականացրել է հարաբերություններն իր ընտրյալի հետ, բայց հարսանիք չի արել` ավելորդ ֆինանսական ծախսերից խուսափելու համար:
«Կարելի է ասել նաեւ համեստ եմ գտնվել այդ հարցում»,-եզրափակեց նա:
Զրուցեց` Շ. Շ.