Կառավարությունն ընդունեց ԼՂՀ-ին բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշումը
ՏնտեսությունՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին որոշումը:
2015 թվականի երրորդ եռամսյակում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից 9 մլրդ 600 մլն դրամի չափով բյուջետային վարկ կտրամադրել հայկական երկրորդ հանրապետությանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստին նշեց, որ վարկը կտրամադրվի տարեկան 8.5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 10-ը մարելու ժամկետով: