Ինչպիսի ներքնազգեստ կրել թափանցիկ հագուստի տակից (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ժանյակներից, ցանցերից և շղարշից կարված թափանցիկ հագուստը նորաձևության միտում է, որին չհետևելն անհնար է:
Նորձևության պոդիումի և կարմիր գորգի վրա աղջիկները հաճախ այս հագուստը կրում են առանց ներքնազգեստի, սակայն շոուն մի բան է, մասնավոր երեկույթը մեկ այլ բան: Եվ այսպես, ինչպիսի ներքնազգեստ կրել թափանցիկ հագուստի տակից:
Բոդի. սա այն հազվագուտ ներքնազգեստներից է, որի մեջ կանացիությունը և հարմարավետությունը չեն զիջում միմյանց: Բոդին կարող է լինել ժանյակավոր, տիպերով կամ այլ զարդարանքներով կիսաթափանցիկ գործվածքից, սպիտակ, բեժ կամ սև գույնի:
Նույն երանգի ներքնազգեստ. սա ամենաչեզոք տարբերակն է: Ոճը պետք է լինի առավելագույնս փակ` բարձր, իրանը գրկող վինտաժային ոճի կիսավարտիք և դասական կրծկալ՝ երկուսն էլ հարթ, անփայլ գործվածքից:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: