Բակո Սահակյանը ««Արմենիա». Ծովից ծով» ֆիլմը կարեւորել է քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ներկա է գտնվել գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ««Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման արժեքավոր նյութի պատրաստումը՝ այն կարեւորելով քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից: