Արդարադատության նախարարության աշխատակիցները ծանոթանում են առաջին բուօգնություն ցուցաբերելու հմտություններին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգոստոսի 18-20-ին իրականացրել է նախարարության մի շարք աշխատակիցների վերապատրաստում՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերապատրաստման նպատակն առաջին բուժօգնություն ցուցաբերելու գիտելիքներն ու հմտությունները աշխատակիցներին փոխանցել է:
Դասընթացի մասնակիցներին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի ղեկավար Արմինե Պողոսյանը ներկայացրել է սրտի աշխատանքի խանգարումների, փափուկ հյուսվածքների վնասվածքների, և ոսկրամկանային համակարգի վնասվածքների դեպքում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև խոսել է այրվածքների և շնչուղիների խցանման դեպքում տուժածների վիճակը վերահսկելու միջոցների վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել առաջին բուժօգնության կանոններն ու ցուցադրել կոտրվածքը վիրակապելու ու արյունահոսությունը կանգնեցնելու հմտությունները: