Ողբերգական վթար Սիսիան-Երեւան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է. 3 մարդ վիրավոր է
ՀասարակությունՕգոստոսի 21-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ Սառնակունք գյուղի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 77 ZZ 377 պ/հ եւ «ԶԻԼ-130» մակնիշի 54 ԼՏ 338 պ/հ (վարորդ Տ. Կ.) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 55-ամյա Ա. Գ.-ն տեղում զոհվել է, իսկ 46-ամյա Ա. Հ.-ն, 18-ամյա Ս. Գ.-ն եւ 62-ամյա Ժ. Ա.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածենրի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ իրականացրել են ավտոճանապարհի լվացման եւ մաքրման աշխատանքներ: