Լեդի Գագան՝ ճակատագրական կնոջ կերպարում
LifestyleNews.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է Լեդի Գագայի նոր լուսանկարը, որում նա ներկայացել է ճակատագրական կնոջ կերպարում։ Պարզվում է, Գագան նկարահանվում է «Ամերիկյան սարսափ պատմություններ» սերիալում՝ խաղալով Էլիզաբեթ հյուրանոցի տիրուհու դերը։
Ֆիլմում Գագան մարմնավորում է գլամուրային կնոջ կերպար, որը չնայած իր գեղեցկությանն ու նորաձեւ լինելուն՝ դավեր է նյութում բոլորի դեմ։ Նրա նենգ ծրագրերի մասին հայտնի կդառնա սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերին, հայտնել է Popsugar.-ը։
