Երևան-Սևան ճանապարհին «Տոյոտա Կորոլա»-ն վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի
Օրվա իրադարձություններՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 23-ին` ժամը 23:35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ ար տակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը (որի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ, 1987թ. ծնված Է. Ս.-ին, ով մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: