Մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահել և փոխանցել գալիք սերունդներին. Արսեն Գրիգորյանը` «Գութան» Հայաստանի ազգագրական երգի և պարի փառատոնի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին Երեւանի Կասկադ համալիրում ազգագրական երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի, նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ամենամյա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի եւ պարի փառատոնը: Life.panorama.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը նշեց, որ շատ է կարեւորում այս փառատոնը մեր ազգային արժեքները պահպանելու հարցում.
«Իմ նախաձեռնությամբ, իմ երկար տարիների ցանկությամբ Փառք Աստծո անցյալ տարի սեպտեմբերի 30-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Գութան» Հայաստանի ազգագրական երգի եւ պարի փառատոնը: Փառատոնն ամենամյա է, այս տարի այն կիրականացնենք սեպտեմբերի 25-ին: «Գութան»-ն ունի կարեւոր նպատակ՝ պահել, պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր ազգագրական երգն ու պարը, այն մշակույթը, որը պահում է մեր տեսակը: Այսօր մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահելու եւ փոխանցելու գալիք սերունդներին, մենք նպատակ ունենք այս փառատոնով համախմբել բոլոր ազգագրական խմբերը մեկ տեղում, ուզում ենք այս փառատոնում ներգրավել նաեւ դեռեւս նոր կայացող խմբերին ու միասին ազգագարկան երգի եւ պարի տոն պարգեւել մեր ժողովրդին, ինչու ոչ նաեւ զբոսաշրջիկներին»,-նկատեց փառատոնի հիմնադիրը:
Շարունակությունը` այստեղ: