Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան


Ովքե՞ր են 2015թ․-ի աշխարհի ամենահարուստ 10 մարդիկ, և որքա՞ն է կազմում նրանց կարողությունը

Blognews.am-ը գրում է.

Մինչ շատ մարդիկ ու ազգեր դեռևս դժվարանում են ոտքի կանգնել 2008թ․-ի տնտեսական ճգնաժամի հարվածից հետո, որոշ մարդիկ, թվում է, նույնիսկ չեն էլ զգացել համաշխարհային ֆինանսական այդ ճգնաժամը։ 
Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ 10 մարդիկ, և որքա՞ն է կազմում նրանց կարողությունը. 

 10  Լիլիան Բեթենքորթ

Բեթենքորթի կարողությունը 2015թ․-ին կազմել է 40.1 միլիարդ դոլար։ Նա «L՛Oreal» ընկերության ժառանգն է և հայտնի է որպես հաջողակ բիզնեսլեդի և բարերար։ «L’Oreal» ընկերությունը հիմնել է Բեթենքորթի հայրը, իսկ նա սկսել է աշխատել ընկերության համար դեռ 15 տարեկանից։ Ընկերությունը հասարակությանը ներկայացավ 1960-ականներին և չնայած բազմաթիվ վայրէջքներին ու վերելքներին՝ Բեթենքորթը շարունակում է լինել «L’Oreal» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը՝ բացելով աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ տասնյակը։

 9  Ջիմ Ուոլթոն

«Walmart» ընկերության հիմնադիր Սեմ Ուոլթոնի ամենաերիտասարդ որդին՝ Ջիմ Ուոլթոնը, ժառանգել է ընկերության ունեցվածքի մեծ մասն իր հորից։ Նա 40.6 միլիարդ դոլարի կարողություն ունի, ինչի արդյունքում զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի 9-րդ հորիզոնականը։ Բացի «Walmart» ընկերության նախագահների խորհրդի անդամ լինելուց՝ Ուոլթոնը հավելյալ եկամուտ է ստանում՝ «Arvest Bank» բանկի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելով (որը մեկ այլ ընտանեկան բիզնես է), ինչպես նաև նախագահի պաշտոնում ծառայելով «Community Publishers» ընկերությունում, որը հիմնադրվել է նրա հոր կողմից ու այժմ պատկանում է Ջիմին։

 8  Քրիսի Ուոլթոն

Քրիսի Ուոլթոնը Ջոն Ուոլթոնի այրին է, ով «Walmart»-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի որդին էր։ Ջոն Ուոլթոնը մահացավ 2005թ․-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։ Ամուսնու մահից հետո Քրիսին ժառանգեց նրա կարողությունը, որի շնորհիվ այսօր նա աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկում 8-րդ տեղն է զբաղեցննում։ Նա 41.7 միլիարդ դոլարի եկամուտ ունի և համարվում է աշխարհի ամենահարուստ կանանցից երկրորդը։ Մահվանից առաջ Ջոն Ուոլթոնը ներդրումներ էր կատարել «First Solar»-ում, իսկ ամուսնու կիսատ թողած գործունեությունն այժմ շարունակում է Քրիսին։

 7  Դեյվիդ Կոխ

Դեյվիդ Կոխի կարողությունը հասնում է 42.9 միլիարդ դոլարի։ Նա ամբողջ աշխարհում ավելի շատ հայտնի է բժշկության ոլորտում իր բարեգործական ներդրումներով։ Կոխն ընտանեկան բիզնեսով է զբաղվում, որը հայտնի է որպես «Koch Industries»։ Այն երկրորդ ամենախոշոր մասնավոր ընկերությունն է ԱՄՆ-ում, որը զբաղվում է ամենատարբեր ապրանքների արտադրությամբ՝ մեկանգամյա օգատագործման անձեռոցիկներից մինչև զուգարանի թուղթ։

 6  Չարլզ Կոխ

Դեյվիդ Կոխի եղբայր Չարզ Կոխը 2015թ․-ի ամենահարուստ 6-րդ մարդն է աշխարհում։ Երկու եղբայրները 42.9 միլիարդի կարողություն ունեն։ Չարլզը «Koch Industries»-ի համասեփականատեր է։ Չարլզը, ինչպես իր եղբայրը, հայտնի բարերար է։ Նա համաֆինանսավորել է «Cato Institute»-ը, որը գտնվում է Վաշինգթոն Դի Սիում։

 5  Լարի Էլիսոն

Էլիսոնի կարողությունը հասնում է 54.3 միլիարդի։ Մինչև 2014թ․-ը նա «Oracle Corporation» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն էր։ Էլիսոնը գործարար է, բարերար և ծրագրավորող։ Նա ներդրումներ է կատարել բազմաթիվ բարեգործական կազմակերպություններում, այդ թվում բժշկական բարեգործական ընկերություններում։

 4  Ամանսիո Օրտեգա

Օրտեգան իսպանական նորաձևության ինդուստրիայի առաջատար դեմքերից է։ Նրա ընկերությունն առավել հայտնի է «Zara» ապրանքանիշի հագուստի շարքով ու խանութների ցանցով։ Օրտեգան իր անձնական կյանքը սիրում է գաղտնի պահել, այդ է պատճառը, որ մինչև 1999թ․-ը նա ոչ մի լուսանկար չէր հրապարակում։ Այժմ նա ապրում է Իսպանիայում ու շարունակում է ղեկավարել «Inditex»-ը։ Նրա կարողությունը կազմում է 64.5 միլիարդ դոլար։

 3  Ուորեն Բաֆեթ

ԱՄՆ-ում ամենահայտնի հարուստ անհատներից մեկը՝ Բաֆեթը, չափազանց հայտնի ներդրող է։ Նա «Berkshire Hathaway»-ի գլխավոր գործադիր տնօրենն ու ղեկավարն է և ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը։ Նա իր կարողության 99 տոկոսը բարեգործության է տրամադրում։ Բացի նրանից, որ նա հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, Բաֆեթը նաև բավականին խնայողաբար է ծախսում ու համեստ կյանք վարում։ Նրա կարողությունը կազմում է 72.7 միլիարդ դոլար։

 2  Կառլոս Սլիմ Հելու

Կառլոս Սլիմ Հելուն հայտնի է որպես «Մեքսիկայի Ուորեն Բաֆեթ»։ Նա մեքսիկացի բիզնեսմեն ու բարեգործ է։ Նրա կարողությունը կազմում է 77.1 միլիարդ դոլար, և այժմ նա երկրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում։ Նա ամենատարբեր ոլորտներ ընդգրկող խոշոր բիզնեսի ղեկավար է։ Բացի դրանից, նա նաև մեծ եկամուտ է դիզում հեռահաղորդակցության ինդուստրիայից։ Այժմ նա հանդիսանում է «Telmex» և «America Movil» հեռահաղորդակցության ընկերությունների նախագահ։ Հելուն մի շարք բարեգործական ընկերություններ է հիմնել, որոնք բոլորը զբաղվում են Մեխիկո քաղաքի բարեկարգման ու զարգացման աշխատանքներով։

 1  Բիլ Գեյթս

Աշխարհի ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն է, ում կարողությունը կազմում է 79.2 միլիարդ դոլար։ Մայքրոսոֆթի հիմնադիրը նաև հանդիսանում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, նախագահն ու ծրագրային գլխավոր ճարտարապետը։ Նա նաև «Berkshire Hathaway»-ի խորհրդի անդամ է, ընկերություն, որը ղեկավարվում է Ուորեն Բաֆեթի կողմից։ Որոշ մարդիկ քննադատում են Գեյթսին իր ոչ մրցակցային բիզնեսի ռազմավարության համար։ 
Իր կարիերայի ավելի ուշ շրջանում Գեյթսը միլիոնավոր դոլարներ է ներդրել տարբեր բարեգործական կազմակերպություններ ու գիտահետազոտական նախագծեր։ Բացի համակարգչային հայտնի ծրագրավորող ու նորարար լինելուց՝ Գեյթսը մի քանի գրքերի հեղինակ է։ Նա հիմնադրել է «Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը», որը բարեգործական կազմակերպություն է և զբաղվում է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ խնդիրներով։ Զույգը պլանավորում է իրենց կարողության 95 տոկոսը ներդնել բարեգործության մեջ։ Վերջերս «Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը» ճանաչվել է աշխարհի ամենահարուստ բարեգործական ընկերությունը։

25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին