Արտարժույթները թանկացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով` կազմելով 484.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.10 դրամով և կազմել 558.93 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 6.97 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 765.75 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 25-ին կազմել է 18 հազար 169.49 դրամ, արծաթի գինը՝ 232.71 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 358.01 դրամ: