Քննարկվել են «Շանթ-2015» զորավարժության նախապատրաստական աշխատանքները
ՀասարակությունՍեպտեմբեր ամսին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծշառայությունից, կարևորելով համապետական նշանակության միջոցառման պատշաճ մակարդակով անցկացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պետք դիտարկել երկրի տնտեսության, ազգաբնակչության գաղափարական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության և տեղակատվական համակարգի հնարավորությունների՝ զորահավաքային պատրաստականության խնդիրների կատարման ընթացքում համ ատեղ կիրառելու տեսանկյունից:
Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով պետական շինարարության գործընթացի ներկա փուլում ևս մեկ անգամ ընդգծել է զորավարժության անցկացման յուրաքնաչյուր բաղադրիչի կարևորությունը: