Կանադայում կկայանա «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գրքի շնորհանդեսը
ՄշակույթԿանադայում սեպտեմբերին անցկացվելիք քաղաքին նվիրված երեք շրջայցերի ժամանակ կցուցադրվի Մեթյու Կարանյանի «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenianweekly-ն, գրքի ցուցադրությունն անցկացվում է Կանադայում Հայաստանի դեսպանատան եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի հովանու ներքո:
Գիրքն իր տեսակի մեջ առաջին ճամփորդական ժողովածուն է, որ ներկայացնում է պատմական Հայաստանը: Այն ներառում է 123 լուսանկար եւ քարտեզներ:
Գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 11-ին Թեքեյան մշակութային կենտրոնում: Հաջորդ օրը Հայաստանի դեսպատանը կկայանա միջոցառում, որտեղ ելույթ կունենան թե՛ գրքի հեղինակը, թե՛ դեսպան Արմեն Եգանյանը: