Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»


«Կիսաբաց լուսամուտները» բացահայտումներ կանի Անի Մաջնունյանի սպանության և մեղադրյալի մասին

BlogNews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ից «Վեցերորդ զգայարան» հաղորդումը կրկին եթերում կլինի և կցուցադրվեն երկրորդ եթերաշրջանի վերջին երկու հաղորդումները։ Այս թողարկումների ժամանակ Անի Մաջնունյանը դեռ ունեցել է իր մասնակցությունը որպես փորձագետ։ Անիի մասնակցությամբ երկու եթերների հյուրերն են եղել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու երգիչ Գևորգ Բարսամյանը։

«Մենք երկար էինք մտածում ինչ անել այդ թողարկումների հետ և ընդհանուր որոշում կայացրինք այդ երկու եթերները նվիրել Անիի հիշատակին։ Այդ որոշումը կայացնելը դժվար էր, բայց այդ եթերները չցուցադրելու իմաստ որևէ մեկը չէր տեսնում։ Հեռուստադիտողներն էլ կտեսնեն, կհիշեն Անիին»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը։

Զրույցի ընթացքում Հրաչը քանիցս նշեց, որ այս եթերներում Անին ուրիշ է։ «Շատ սիմվոլիկ մի բան կա. ես չեմ ուզում անընդհատ հավատալ այդ օրինաչափություններին, սակայն Գևորգ Բարսամյանի եթերում մի պատմություն է դուրս գալիս, որը կապված է Ավետարանի և Գևորգի տատիկի հետ։ Որպես Անիի վերջին եթեր՝ դա շատ սիմվոլիկ է։ Մնացածը սեպտեմբերի 11-ին ինքներդ կտեսնեք։ Հիմա, երբ ես զուգահեռներ եմ անցկացնում, հասկանում եմ, որ Անին էլ է ուրիշ այդ եթերներում։ Գուցե ես եմ այլ աչքով նայում, բայց այդ եթերներում Անին այլ էր»,- նշեց պրոդյուսերը։

Այս ընթացքում հասարակության տարբեր շրջանակներում քննարկվում էր  հարցը, թե ինչպես է ստացվել, որ Անին, կարողանալով գուշակել ուրիշների ապագան, չէր կարողացել գուշակել սեփական անձին վերաբերող ողբերգությունը. «Որպես հաղորդման պրոդյուսեր՝ ես նույնպես կարող եմ բարձրացնել այդ հարցը, սակայն արի ու տես, որ ոչ բոլոր դեպքերում են  էքստրասենսոր կարողությունները ունակ... Կուլիսային խոսակցություններ եղել են,.Անին իրականում զգուշացված է եղել, որ իր կյանքին վտանգ է սպառնում և ոչ մեկ անգամ։ Կարենը խոսեց դրա մասին, սակայն միայն Կարենը չէ, որ Անիին զգուշացրել է այդ մասին, պարզապես փորձագետներից ոչ բոլորն են տալիս հարցազրույցներ և խոսոտովանում դա։ Ինքը՝ Անին, շատ հումորով էր արձագանքում այդ զգուշացուներին, ինչպես Նարեկ Մակարյանի դեպքում եղավ և ասում էր, որ Նարեկը միշտ իր հետ է»։

Սեպտեմբերի 4-ին եթերում կլինի նաև «Կիսաբաց լուսամուտների» հատուկ թողարկումը՝ նվիրված Անիին։ Հրաչից տեղեկացանք, որ հաղորդման հյուրերն Անիի ընկերներն են։ Շրագրի շրջանակներում կցուցադրվեն Անիի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք մինչ օրս որևէ մեկը չի տեսել։ «Դրանք Անիի հետկուլիսյան կյանքի մասին են՝ ինչպես և ինչով է ապրել նա։  Կլինեն ներկայացուցիչներ նաև մեղադրվողի կողմից՝ մարդիկ, ովքեր ծանոթ են մեղադրյալի հետ։ Ծրագրի մի հատվածը մենք նվիրում ենք նրան և բացահայտում, թե ով է այդ անձնավորությունն ու ինչ կապ է ունեցել Անիի հետ»,- պատմեց Հրաչը։

Այս ընթացքում մամուլում մի շարք վարկածներ են շրջանառվել, ընդհուպ այն, որ Անին և մեղադրյալը ինտիմ կապ են ունեցել, հարցին՝ հաղորդումը լույս կսփռի՞ այս պատմության վրա, Հրաչն արձագանքեց. «Հուսամ՝ կսփռի։ Մենք փորձել ենք հնարավորնս բացահայտումներ անել, իհարկե, չխանգարելով նախաքննությանը, քանի որ մենք դրա իրավունքը չունենք։ Մենք միայն հնարավորություն ունենք բարձրաձայնելու որոշակի ինֆորմացիա, որը մեր տիրապետության տակ է, սակայն դա չի խոչընդոտելու քննչական մարմիններին անել իրենց աշխատանքը։ Ի վերջո, սա դաժան սպանություն է, որի բացահայտմանը բոլորս սպասում ենք, որովհետև կարևոր հարցը, որի պատասխանը մենք չունենք «ինչու»-ն է, և այն դեռ օդում կախված է»,- եզրափակեց Հրաչը։

 

Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար