Շուշան Երիցյանն իր նշանադրության, նոր նախագծերի եւ հանգստի չմեկնելու պատճառների մասին
LifestyleՇուշան Երիցյանը տեւական ժամանակ է, ինչ մոդելային գործունեություն չի ծավալում Հայաստանում. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` հավելելով, սակայն, որ տարվա վերջ պատրաստվում է մեր երկիրը ներկայացնել գեղեցկության համաշխարհային մրցույթներից մեկում, որի մասին խոսելը դեռ վաղ է:
Շուշանը նախընտրում է շարունակել դերասանի կարիերան, որը սկսել է սերիալներում խաղալով: Այժմ նա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում:
«Շուտով նոր պրոյեկտում էլ հանդես կգամ` արդեն ուրիշ ձեւաչափով, սակայն դրա մասին ավելի ուշ կխոսեմ»,-հավելեց նա:
Շուշան Երիցյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նորություններ կան անձնական կյանքում: Խոսակցություններ են պտտվում, թե մոդելը նշանվել է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` նա ասաց.
«Ես բազմիցս հերքել եմ անձնականիս շուրջ ծավալվող մտածածին լուրերը: Սա դրանցից մեկն է»:
Հոդվածն ամբողջությամբ` NEWS.am STYLE-ում: