Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»


Արյունապղծության խնդիրը հայ ավանդական շրջանակներում

Kiss.am-ը գրում է․

Հայերի մեջ գոյություն ունեն ազգակցության (արդի ըմբռնումերով՝ հարազատական, բարեկամական) երեք ճյուղեր՝ արյունակցական, խնամիական և հոգևոր, որոնցով կարգավորվում են ամուսնական հարաբերությունները: Ազգակցության վերոհիշյալ ճյուղերը հայերի մեջ գոյություն են ունեցել նախաքրիստոնեական ժամանակներից, բայց թե դրանց որ աստիճաններն են ընդունված եղել ամուսնության համար, հայտնի չէ:

Այդ մասին առաջին տեղեկությունները գալիս են քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո: 354 թ-ի Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես կաթողիկոսն արգելեց մերձավորների և անչափահասների ամուսնությունները: 447 թ-ի Շահապիվանի ժողովում բոլոր դասերի մեջ արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը: 527 թ-ի Դվինի եկեղեցաժողովում որոշում ընդունվեց. ազգական կնոջ հետ արգելվում էր ամուսնությունը, եթե այն կայացել էր ազգակցության մինչև 5-րդ պորտը, 4-րդ պորտի դեպքում պետք էր ապաշխարել, իսկ դրանից ցածրի դեպքում՝ ամուսնացողները պիտի ամուսնալուծվեին և ապաշխարեին:

Այնուհետև. 768 թ-ին կրկին արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը, իսկ 1243 թ-ի Սիսի ժողովում որոշվեց արյունակցական 7-րդ պորտից հետո միայն թույլ տալ ամուսնությունը:
Սակայն, հետաքրքիր է, որ թեև արյունակցական կապ չկա նաև հոգևոր ազգակիցների (քավոր, որդեգիրներ և այլն) միջև, բայց այդ դեպքում նույնպես ամուսնությունն արգելվել է: Ամուսնություն չի թույլատրվել կնքահոր ու սանիկների, նրանց երեխաների ու թոռների միջև, միայն վերջիններիս թոռնորդիներն իրար հետ պսակվելու իրավունք ունեին: Ամուսնանալու իրավունք չունեին նաև «ողջույնի» ծեսով քույր ու եղբայր դարձած աղջիկն ու տղան: Արգելվում էր որդեգրի կամ որդեգրուհու հետ ամուսնանալը:

Հայերի մեջ ամուսնալուծություն թույլատրվել է միայն ծայրահեղ դեպքերում (ամուսիններից մեկի ամլության, դավաճանության, անբուժելի հիվանդության և այլն), և հատկանշական է, որ այդպիսի ծայրահեղ դեպք է համարվել նաև ազգակիցների ամուսնությունը:

Փաստորեն, բոլոր դեպքերում էլ արյունապղծության մերժումը ունեցել է մեկ նպատակ՝ առողջ սերնդատվություն:

Ուսումնասիրողների կողմից բազմաթիվ փաստեր են գրանցվել այն մասին, որ մոտ արյունակիցների ամուսնությունից ծնված սերունդը մտավորապես և ֆիզիկապես անկատար է լինում: «Յաճախ կը պատահի, որ ազգի մը անդամները իրենք իրենց մէջ չափազանց մօտաւոր խնամութեամբ կամուսնանան, և մի քանի սերունդ յետոյ անոնց կենսունակութիւնը տկարանալով՝ փոխանակ առոյգ ու կայտառ մանուկներ յառաջ բերելու, տկարակազմ, գունատ ու ախտավարակ սերունդ մը կարտադրեն: Հայերուս մէջ ամուսնութեան ատեն եօթը պորտ համրելու կարգադրութիւնը սքանչելի սովորութիւն մըն Է, որ մեր նախահայրերը իբրև իրենց դարաւոր փորձառութեանց արդիւնք օրէնքի վերածած են»,-– գրում է սփյուռքահայ գիտնական Հակոբ Պոդոսյանը, ապա՝ շարունակում. «Եվրոպական արքունիքի ընտանիքներէն շատերը այնչափ երկար ատենէ ի վեր իրարու հետ կամուսնանան, որ այլևս անոնցմէ առհասարակ վտիտ, նիհար և ախտավէտ սերունդ մը յառաջ կու գայ»: Մահմեդական շատ ժողովուրդների մեջ սովորական երևույթ է արյունակից ազգակիցների ամուսնությունը, և բազմաթիվ են նաև փաստերը նրանց ժառանգների անկատարության վերաբերյալ:

Այժմ էլ, սովորույթի ուժով, մեզանում, հիմնականում շարունակում են պահպանվել ազգակիցների ամուսնության թույլատրելիության այն օրենքները, որոնք ժամանակին իրենց հաստատագրումն են ստացել եկեղեցական օրենքներում ու դարերով կենսագործվել ժողովրդի ամուսնա-ընտանեկան հարաբերություններում: Սակայն, դժբախտաբար, գրեթե մոռացված են դրանց խորհուրդները, և ժառանգականության հարցերով զբաղվողները դեռևս փորձ չեն անում այդ ամենը հանրությանը ներկայացնել գիտական հիմքերով:

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է