Այս ամենի վառ ապացույցը իմ տեսահոլովակի ավանակի աչքերն էին, որոնք ես դեռ երկար կհիշեմ… Լիլիթ Հովհաննիսյան (լուսանկար)
LifestyleԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել․
Երբ տեսա այս ավանակին, նրա գեղեցիկ աչուկներում մեծ թախիծ նկատեցի։Երբ դրա մասին բարձրաձայնեցի, Patricia Cravyn–ը,ով այս ավանակի խնամակալն էր, նույն բանը բազմիցս լսած մարդու դեմքի հանգստությամբ սկսեց պատմել ինձ նրա կյանքի հուզիչ պատմությունը։
☺
Երկու ծանրած(հղի) ավանակ տարիներ առաջ մոլորվում են մեծ փոթորիկի ժամանակ։ Հենց այդ դժվարին պայմաններում,մարդկային խնամքից հեռու, ծնում են իրենց ձագուկներին։Բնապահպանական ընկերություններից մեկը գտնում է նրանց, հայտարարում որպես իր ընկերության թալիսմաններ և կնքում նրանցից մեկին Stormie,մյուսին՝ մեր հերոսին,Mudslide անուններով։ Խնամքն այդ պահին ավելի քան անհրաժեշտ էր Mudslide–ին, քանի որ նրա մայրը մահացել էր փոթորիկի ժամանակ՝ նրան լույս աշխարհ բերելուց անմիջապես հետո։