Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին . RAV 4-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 4 վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր` օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում: Ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Հրազդան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված ճանապարահատվածում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ծառայություն կատարող շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Շարունակությունը` այստեղ: