Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները, բարձրագույն կրթական հաստատությունների մանկավարժներն ու ռեկտորները, կրթական համակարգի աշխատակիցներն ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացան Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել Աստծո օրհնությունը, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Մայր Տաճարի խորանից Մայր Աթոռի Քրիոստոնեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց ներկաներին` նշելով. «Գիտելիքի օրվա նախօրեին կատարվող օրհնությամբ խնդրելու ենք Տիրոջից, որպեսզի մեր աշակերտները գեղեցիկ մտածումներով սկսեն գիտելիքների ամբարման տարեշրջանը, մաթում ենք մանկարվարժներին, որ իրենց գիտակցության  մեջ միշտ վառ մնան Թարգամանչաց ոսկեդարյա շրջանի սրբերի գործերը, ովքեր իրենց աշխատանքին լծվեցին պատասխանատվության բարձր ու վեհ գաղափարներով»: Ապա Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն գոհունակությամբ փաստեց, որ ավանդույթ դարձած արարողությանը ներկա են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ԱԺ կրթական հարցերով մշտական հանձնախմբի անդամները, բարձրագույն կրթական հաստատությունների ռեկտորներ, մանկավարժներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մանկապարտեզի դաստիարակներ ու տնօրեններ:

«Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով մենք մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք հղում կրթության ոլորտի մշակներին, որպեսզի մեր զավակներն իրենց խնամքի ու հոգատարության ներքո, իրենց կրթության ու դաստիարակության շնորհիվ աճեն, հասակ առնեն որպես արժանավոր քաղաքացիներ մեր երկրի ու արժանավոր հավատացիալներ մեր եկեղեցու»,-ասաց Վեհափառը:

Նա նշեց, որ մանկավարժի անձը լավագույն օրինակն է աշակերտի և ուսանողի համար, և հույս հայտնեց, որ աշակերտների կողմից ապահովվող արդյունքներն ուսումնական տարվա ավարտին կլինեն արգասաբեր:

«Մայր Աթոռից գոտեպնդված կրթության մշակները վերադառնում են նախանձախնդրության, պատասխանտվության բարձր զգացումով` անցկանցելու իրենց աշխատանքը կրթության հաստատություններից ներս: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը պտղաբեր ու արդյունավետ դարձնի նրանց ջանքերը: Մեր զավակներն էլ հասակ առնեն` գիտելիքներով հարուստ և ազգային ու հոգևոր հարուստ նկարագրով` իրենց արժեքների նկատմամբ ունենալով սեր ու նախանձախնդրություն»,-ավելացրեց կաթողիկոսը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ճշգրիտ հաշվարկների ու շահերի վրա հիմնված դարաշրջանում ոմանց համար գուցե իռացիոնալ թվա Հայ առաքելական եկեղեցու և կրթության ոլորտի մշտական կապն ու աշխատանքը, բայց, ըստ նախարարի, ակնհայտ է, որ ներկայիս հայկական դպրոցը հայ եկեղեցու կրթական առաքելության, որն այն իրականացրել է դարեր շարունակ, ժառանգորդն է:

Նախարարի դիտարկմամբ` պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ բոլոր դպրոցականները մեծանան բարեպաշտ քրիստոնյա, թեպետ ինքը դրան դեմ չէր լինի: «Խղճի ազատության այսօրվա դարում մենք ձևավորում ենք ազգային ինքնության արժեհամակարգ: Եկեղեցու ու կրթության փոխահարաբերությունների լավագույն պատասխանը պատմությունն է տվել. մենք հպարտանում ենք մեր միջնադարյան համալսարաններով` երբեմն մոռանալով, որ դրանք վանական համալսարաններ էին, մենք հպարտանում ենք մեր առաջին հայկական դպրոցով Ամարասում` մոռանալով, որ այն Ամարասի վանական համալիրի մեջ էր: Մենք հպարատանում ենք Մեսրոպ Մաշտոցով` մոռանալով, որ նա հոգևորական էր ու հայ եկեղեցու սրբերից է: Այնքան օրգանական է կապը, որ պարզապես սին են բոլոր ջանքերը մեզ մեղադրելու աշխարհիկ կրթության սկզբունքներից հեռանալու մեջ: Մեր համագործակցությունն ազգային է ու բարոյական»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը խորհրանշական համարեց այն, որ երկրի աշխարհիկ առաջնորդը` հանրապետության նախագահը, օրեր առաջ ընդունել է Հայաստանի լավագույն աշակերտներին, պարգևատրել ու մեծարել նրանց, իսկ երկրի հոգևոր առաջնորդն իր օրհնության խոսքն է տալիս համակարգի բոլոր աշխատողներին: Արմեն Աշոտյանը վստահեցրեց. «Գալիք տարվա մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ ենք»:

Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանի խոսքով, օրվա խորհուրդը հուզիչ է ու պարտավորեցնող: «Վեհափառ Հայրապետի օրհնությունը մեր բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր ներկայսցուցչիներին պարտավորեցնում է տարին լավ սկսել, անփորձանք ընթանալ և լավ ավարտել»,-ասաց Նարինե Մնացականյանը` նշելով, որ յուրաքանչյուրն իր վրա է կրում Աստծո օրհնությունը: Նա խաղաղ ու բեղմնավոր տարի մաղթեց աշակերտներին և ուսուցիչներին:

 

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա Պատարագը