Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Գերման Ստերլիգովը

Ռուս գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Երեւան-Մոսկվա ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց:

Ինչպես հաղորդում է BBC-ին, գործարարի ձերբակալման վերաբերյալ լուրը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: Նախնական տեղեկություններով` գործարարին ձերբակալել են մաքսային ծառայության աշխատակիցները` ՌԴ-ի սահմանը հատելիս:

«Այսօր երեկոյան ժամը 5-ին նա Երեւանից ժամանել է Մոսկվա եւ պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ` գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ»,- հայտնել է փաստաբանը:

Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը հուլիսի 28-ին «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի նախագահ Գերման Ստերլիգովի եւ մյուսների դեմ դատական գործ է հարուցել «պետության դեմ հրապարկային կոչեր հնչեցնելու» եւ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքներով: Դատարանը ռուսաստանցի հայտնի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովին «ձերբակալելու» որոշում է ընդունել, ինչի հետ կապված նրա նկատմամբ «միջազգային որոնում» է հայտարարվել: Նշվում էր, որ ներկայում Գերման Ստերլիգովին «բերման ենթարկելու» եւ հետաքննություն սկսելու համար Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոն «անհրաժեշտ հետաքննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ» է անցկացնում:

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քերական գործ հարուցվելու մասին լուրը՝ Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին: «Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բաց քննարկումից,ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիսթերիա եւ սպառանալիքներ են: Ի՞նչ կարող&nbs p;է դա նշանակել»,- նշել էր նա:

Մոսկվայից Շուշի վերադարձած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին, «որպեսզի եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատվի անվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջական հայկական հող է»: «Առանց բացառության բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հնամենի հայկական հողերի մաս է»,- հայտարարել է Ստերլիգովը:

«Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցում Ստերլիգովը մեկնաբանել է իր ԼՂՀ տեղափոխվելու պատճառները. «Այստեղ շատ գեղեցիկ է, ինչպես քաղցրաբույր այգում, եւ շատ ջրային պաշարներ կան: Բայց գլխավորը` այստեղ զարմանալի ժողովուրդ է, որը պահպանել է իր ավանդույթները եւ հաղթել է պատերազմում՝ մեծ Ադրբեջանի հետ: Եւ այստեղ բացարձակապես հանցագովորություն չկա»:

Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությանը, որ «առանց Բաքվի թույլտվության ԼՂ մեկնելու համար» Գերման Ստերլիգովը հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում», գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել էր, որ նա այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված եւ հավելել. «Կարծում եմ, դա նրա համար միեւնույն է»:

Մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսատանում իր եւ իր փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, Ստերլիգովը հայտարարել էր, որ ինքը «թքած ունի Ադրբեջանից եւ Իսրայելից սադրիչների ապարդյուն ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավաբանական մեխանիզմներ եւ թույլ չտալ իրեն վերադառնալ ԼՂՀ:

Ռուսաստանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից այն հիմնավորումով, որ, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին: Այդ դատական գործի մասին հայտնի դառնալուց հետո հուլիսի սկզբին Մոսկվայում եղած ժամանակ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվել Ստերլիգովի անձով:

Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում